24 11 2021

Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր․ Քրիստինա Նազարյան

Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր․ Քրիստինա Նազարյան

Քրիստին Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչ ասեմ
Չէի նայել ոչմիբանի ինքնահարցազրույցը` ժամանակ չունեի:
Բայց այն, ինչ հետո տեսա լրատվականների հրապարակած հատվածներում, ոչ մի նոր բան չբացահայտեց ինձ համար:
Խղճուկ, անգրագետ, ճմռթված, վախեցած մուտիլովչիկը ինքն իրեն հարցեր ընտրել` ինքն իրեն պատասխանում էր, չունենալով համարձակություն հրավիրել իրական ասուլիս ու նույնիսկ լրագրողների հարցերին պատասխանել, էլ չասեմ այն հարցերի մասին, որոնք հնչեցրել էին քաղաքացիները իր «անոնսի» մեկնաբանություններում և որոնք արագ-արագ ջնջում էին իր էջի ադմինները:
Էլ չասեմ «լայվի» ժամանակ անջատած մեկնաբանությունների հնարավորությունը:
Խղճուկ:
Ինչն էր պարզ ` պարզվում է , որ նա, որպես դասական թերուս ու խառնակիչ, դեռ չի «պարզել»` Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնանի են, թե չէ , ուզում են Հայաստանը գոյատևի, թե ոչ:
Մի տարի առաջ 5000 հայ սպանած, հիմա համարյա ամեն օր հայ զինվորին սպանող պետությունների մասին մտավոր օնանիզմով զբաղվողը չգիտի` ուզում են Հայաստանը գոյատևի թե ոչ: Իսկ մյուս հատվածում ասում է թե մենք որ զիջում ենք, ավելի են առաջ գալիս:
Ու սա ամբողջովին իր կերպարի տրամաբանության մեջ է: Երկու` լիովին, ամբողջովին, 180 աստիճան իրարամերժ մտքեր, ինչպես և ընդունված էր երկար տարիներ դեղին մամուլի լրագրողի հրապարակումներում` մի օր մի բան ասել, մյուս օրը հակառակը, քանի որ մի օր մի պատվեր էր ստանում , մյուս օրը հակառակը:
Հիմա այս իրարամերժությունը կրկին ունի բացատրություն, ինչ-ինչ առաջարկների ու պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում` որ մոտեցումը որ որդեգրի, դա էլ կլինի այդ պահի իրականությունը, ու կասի ես ասել եմ չէ...
Ոչ մի սրբություն, ոչ մի ճշմարտություն, ոչ մի սկզբունք, ոչ մի հետևողականությում, ոչ մի պետականամետություն` միայն ամեն ինչ ծառայեցնել սեփական հետույքը վարչապետի աթոռին պահելու համար, քանի որ, իր ընկալմամբ և խոսքերով, դա իր միակ անվտանգության երաշխիքն է: Իսկ եթե այդ իր նպատակի համար պիտի զոհվի հայը՞, պիտի հանձնվեն սուվերեն տարածքներ, ի՞նչ խնդիր, նա չունի այդ խնդիրը:
Հա, մեկ էլ լսեցի մի հատված, որտեղ ասում է թե իբր մենք ճանաչել ենք Ադրբեջանի սահմանները 1991 թվականին` ԱՊՀ մտնելով:
Ու դա այն դեպքում, որ Ադրբեջանը իր անդամակցությունը հաստատել է 1993 թվականին, իսկ Հայաստանը 1993 -ի վերջում, այսինքն այն ժամանակ, երբ Արցախը, արդեն իսկ երկու տարի առաջ` 1991-ին, պահպանելով ԽՍՀՄ բոլոր նորմերը, դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից և հռչակել անկախություն:
Այսինքն, եթե նույնիսկ ենթադրել որ ճանաչել ենք Ադրբեջանի սահմանները, ապա Արցախը իր կազմում այդ ժամանակ արդեն չի եղել:
Մի խոսքով` թերուս ոչմիբանի ինքնահարցազրույց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ